ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցում են Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Արդեն հայտնի են մրցող թիմերի կազմերը․
Ֆրանսիա— Լյորիս, Էռնանդեր, Յուպամեկանո, Վարան, Կունդե, Ռաբյո, Տչուամենի, Գրիզման, Մբապե, Ժիրու, Դեմբելե
Դանիա— Շմեյխել, Մեհլե, Նելսոն, Լինդստրյոմ, Ա․ Քրիստենսեն, Դամսգոր, Ռ․ Քրիստենսեն, Հոյբերգ, Էրիկսեն, Կորնելիուս, Անդերսեն։
Առաջին տուրում Ֆրանսիան 4-1 հաշվով հաղթել է Ավստրալիային, իսկ դանիացիները գոլազուրկ ոչ-ոքի են ավարտել Թունիսի հետ խաղը։
D խմբի մրցաշարային աղյուսակը․
Ֆրանսիա-3 միավոր
Ավստրալիա-3 միավոր (2 խաղ)
Դանիա-1 միավոր
Թունիս-1 միավոր (2 խաղ)։
























































