Ուելսի հավաքականի երկրպագուն, որը Կատար էր մեկնել որդու և ընկերների հետ՝ ԱԱ-ին հետևելու, մահացել է Դոհայում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ 62-ամյա Կևին Դևիսը մահացել է Իրանի դեմ խաղի օրը, սակայն նա խաղադաշտում չի եղել, քանի որ վատ է զգացել ու մնացել է տանը։ Դևիսը հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի անունիս։ Մեր մտքերը Կևինի ընտանիքի և ընկերների հետ են այս տխուր ժամանակահատվածում։ Ֆեդերացիան կապի մեջ է Կևինի ընտանիքի հետ, որ օգնի ինչով կարող է»,- ասված է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ։
























































