«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է փոխարինող գտնել Կրիշտիանու Ռոնալդուին, որը հեռացել է թիմից։ Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, անգլիական ակումբում կարծում են, որ խիստ անհրաժեշտ է ձմռանը նոր հարձակվող ձեռք բերելը։
Նշվում է, որ ակումբը կարող է դիտարկել ինչպես կարճաժամկետ տարբերակ՝ որևէ ֆուտբոլիստի վարձակալելով, այնպես էլ լրիվ տրանսֆերի գնում։
Հաղորդվում է, որ մանչեսթերյան ակումբը հետաքրքրվում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի, «Նապոլիի» առաջատար Վիկտոր Օսիմհենի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մեմֆսի Դեպայի և «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդի ծառայություններով։
Դեպայը կարող է ձմռանը հեռանալ թիմից և ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմ հրավիրել ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը 2015-17թթ․ ընթացքում խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»։
























































