ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիին, ի տարբերություն Դիեգո Մարադոնայի, թիմ է անհրաժեշտ Մունդիալում հաղթելու համար։
— Ո՞ր թիմերին եք համարում աշխարհի առաջնության ֆավորիտներ:
— Կարծում եմ՝ այս աշխարհի առաջնությունում մեծ անակնկալներ չեն լինի։ Այն անցկացվում է ոչ թե հունիսին, երբ խաղացողները հոգնած են անցած մրցաշրջանից, այլ նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ոտքերը դեռ թարմ են։ Աշխարհի այս առաջնությունում գերիշխելու են բարձրակարգ խաղացողներով թիմերը:
Կարծում եմ՝ ամենաուժեղ թիմերն են Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան և Իսպանիան։
— Իսկ ո՞ր ֆուտբոլիստներին եք համարում նման թոփ խաղացողներ։
— Չեմ կարծում, որ ժամանակակից ֆուտբոլում մեկ խաղացողը կարող է փոփոխություն մտցնել։ Ես պարզապես խոսում էի բոլոր աստղերի մասին, որոնց ճանաչում ենք։ Իհարկե, հնարավոր է, որ ինչ-որ մեկը որոշիչ դեր խաղա, բայց հաղթելու համար թիմ է պետք։
Մարադոնայի օրերն ավարտվել են։ Դիեգոն կարող էր ինքնուրույն հաղթել մրցաշարը, իսկ Մեսսիին դրա համար թիմ է պետք։ Բայց Արգենտինան լավ հնարավորություններ ունի»,- AS-ի հետ զրույցում ասել է լեհ նախկին ֆուտբոլիստը։