Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ 2022-ի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած պարտության (1:2) մասին:
«Առաջին օրը շոկային էր, բայց հաջորդ օրն արթնանում և մտածում ես հաջորդ խաղի մասին։ Այլ տարբերակ չկա։
Ես միշտ ասել եմ, որ պետք է պատրաստ լինենք այն պահին, երբ հարված կստանանք։ Մենք երկար ժամանակ միայն ուրախության պահեր էինք ապրում։ Բարդ շրջանում մեզ աջակցություն է պետք։ Ես առաջինն էի, որը պատրաստ էր այս ամենին։ Այդպես լինում է։ Սա ֆուտբոլ է։
Տարօրինակ է, որ մեր անպարտելի խաղերի շարքը հատել էր 30-ի սահմանը։ Այդպես չի լինում։ Ես հանգիստ եմ, քանի որ գիտեմ՝ ամեն խաղին պայքարելու ենք մինչև վերջ։ Լինում են խաղեր, որոնք հաղթում ես, լինում են նաև այնպիսի հանդիպումներ, որտեղ պարտվում ես։ Ցավոք դա տեղի ունեցավ աշխարհի առաջնության ժամանակ։ Բայց մեր բախտը բերեց, որ դա տեղի ունեցավ առաջին խաղում»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել TyC Sports-ը։
ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինան կմրցի Մեքսիկայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։