«ՌԲ Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումը խոսել է 2021 թվականին առաջին անգամ Բունդեսթիմ հրավիրվելու մասին։
«Սա հիանալի պատմություն է։ Հենց նոր էի տեղափոխվել «Հոֆենհայմ» երկրորդ դիվիզիոնից, երկու հանդիպում անցկացրեցի, հետո զանգ ստացա։ Դա մարզումից առաջ էր, ես հանդերձարանում էի։ Քանի որ համարն անծանոթ էր, զանգին չպատասխանեցի։ Մենք այդ ժամանակ նոր էինք տեղափոխվել և ես մտածեցի, որ զանգում են իրերի կամ կահույքի առաքման համար։ Հետևեց հերթական զանգը, և ես մտածեցի՝ բայց նրանք շատ համառ են։ Ես կրկին անտեսեցի զանգը, քանի որ պետք է գնայի մարզման և որոշեցի, որ ավելի ուշ կզանգահարեմ: Հետո ես հաղորդագրություն ստաց «Հանսի Ֆլիկն է, հետ զանգիր ինձ»։ Ստացվում է, որ Ֆլիկը երկու անգամ զանգահարեց ինձ, բայց ես չվերցրի հեռախոսը։ Ես ցնցված էի և դուրս վազեցի հանդերձարանից, որպեսզի զանգահարեմ։ Նա ասաց, որ մեկ տարի է, ինչ հետեւում է ինձ ու հիմա պատրաստվում է հրավիրել ինձ հավաքական։
Դա իմ կյանքի ամենավատ մարզումն էր: Ես չէի հավատում, թե ինչ է կատարվում: Պատկերացրեք՝ երկու հանդիպում Բունդեսլիգայում և անմիջապես հրավեր հավաքական: Ես դա երբեք չեմ մոռանա»,- Ռաումի խոսքն է մեջբերել Marca-ն։