«Յուվենտուսի» և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ուեսթն Մակքենին ձեռքերը սրբել է լուսանկարիչներից մեկի ժիլետի վրա։ Սա տեղի է ունեցել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Անգլիայի դեմ խաղում։
Կիսապաշտպանը մոտեցել է խաղադաշտի եզրագծին, որպեսզի գնդակը մտցնի խաղի մեջ, բայց ձեռքերը թաց են եղել։ Այդ իսկ պատճառով, Մակքենին որոշել է օգտագործել լուսանկարչի ժիլետը՝ դրանք չորացնելու համար։ Լուսանկարիչը սկզբում շփոթվել է, բայց հետո սկսել է ժպտալ։
Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 0-0 հաշվով։