Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Էկվադորի հետ ոչ-ոքիի (1:1) մասին։
«Մենք լավ չխաղացինք. Լավ էինք խաղում առանց գնդակի, բայց ոչ դրանով։ Իսկ այս խնդիրն արդեն ունեինք առաջին խաղում։ Մենք պարտվել ենք բոլոր մենապայքարներում և վատ էինք վերահսկում գնդակը։
Ես զգուշացրել էի, որ Էկվադորն ավելի ուժեղ կլինի, քան Սենեգալը։ Մենք միավոր վաստակեցինք մրցակցի հետ, որը մեզնից լավն էր»,- վան Գալի խոսքն է մեջբերել Ole-ն։