Դանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուի մասին։
«Օլիվյե Ժիրուն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Նա շատ ուժեղ է և լավ է ընդունում գնդակը: Նրա առաջին հպումը լավագույններից է, որ ես երբևէ տեսել եմ ֆուտբոլում: Այո, նա շատ արագ չէ, բայց տուգանային հրապարակում նա չափազանց վտանգավոր է իր ֆիզիկական ուժի և երկրորդ հարկում գործելու ունակության շնորհիվ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քրիստենսենը:
ԱԱ 2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Ֆրանսիան կմրցի Դանիայի հետ։ Խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։