ԱԱ-2022-ի խմբային փուլում երեկ միմյանց հետ մրցել են Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականները և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Հատկանշական է, որ անգլիացիների հարձակվող Հարի Քեյնը հանդիպման ընթացքում ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ , ոչ էլ որևէ գոլային պահ է ստեղծել։ Նրա ակտիվում 2 ոչ ճշգրիտ հարված կա, 39 հպում գնդակին, որից 3-ը մրցակցի տուգանայինում։
Հիշեցնենք՝ Քեյնն ընթացիկ մունդիալում դեռևս ոչ մի գոլ չի հեղինակել։ 2 տուրից հետո Անգլիան գլխավորում է աղյուսակը՝ վաստակած 4 միավորով։ Իրանը 3 միավորով երկրորդն է, ԱՄՆ-ն 2 միավոր է վաստակել, իսկ Ուելսը՝ 1։
























































