Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ճանաչվել է 2022 թվականի Աշխարհի առաջնության Էկվադորի դեմ խաղի (1-1) լավագույն ֆոտբոլիստ: Խաղից հետո նա արժանացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակի։
25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ հանդիպումը մեկնարկային րոպեներից։ Նրա փոխանցումների ճշգրտությունը 93 տոկոս էր այսօրվա խաղում։
A խմբում առաջին տեղը զբաղեցնում է Նիդերլանդները (4 միավոր), Էկվադորը 4 միավորով երկրորդն է և զիջում է Վան Գալի թիմին միայն լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սենեգալը 3 միավորով երրորդն է։ Կատարը 0 միավոր ունի իր ակտիվում և առաջին թիմն է մրցաշարում, որ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։
Հաջորդ հանդիպումը Նիդերլանդները կանցկացնի նոյեմբերի 29-ին Կատարի հետ, իսկ էկվադորցիները նույն օրը կհանդիպեն Սենեգալի հետ։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին:
























































