Անգլիացի նախկին հարձակվող Մայքլ Օուենը քննադատել է Գարեթ Սաութգեյթին՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում Անգլիայի ընտրանու կազմի ընտրության հետ կապված։
Բրիտանացիներին չհաջողվեց հաղթել ԱՄՆ-ի հավաքականին․ գրանցվեվ գոլազուրկ ոչ-ոքի։ Չնայած հարձակման գծում սրության բացակայությանը, անգլիացիների գլխավոր մարզիչը փոխարինման դուրս չբերեց անգամ Ֆիլ Ֆոդենին, թեև շատերը սպասում էին «Մանչեսթեր Սիթիի» աստղին մեկնարկային կազմում։
«Զարմացած եմ, որ այսօրվա խաղում ազգային հավաքականում ընդգրկված 14 խաղացողների մեջ չկար մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստը, ով նստած մնաց պահեստայինների նստարանին»,- գրել է Օուենը սոցիալական ցանցերում՝ նկատի ունենալով Ֆոդենին։
Անգլիան չորս միավորով գլխավորում է B քառյակը: Վերջին տուրում Գարեթ Սաութգեյթի թիմը կհանդիպի Ուելսի հետ։
























































