Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իրանից կրած 0-2 պարտությունը։
«Մենք չենք կարող նստել ու լացել։ Մենք ցանկանում ենք մեր երկրպագուներին ուրախանալու առիթ տալ։ Բայց մենք դեռ վերականգնվում ենք։ Այսօր մենք ընդհանրապես խաղադաշտում չէինք։
Այժմ փլեյ-օֆֆի ճակատագիրը մեր ձեռքերում չէ»,- մեջբերում է Փեյջի խոսքերը Goal-ը։
Խմբային փուլի 3-րդ տուրում Ուելսը կխաղա Անգլիայի հետ։ Քիչ առաջ Անգլիայի ու ԱՄՆ-ի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։
























































