ԱԱ-2022-ի B խմբի երկրորդ տուրի խաղում Անգլիան ու ԱՄՆ-ն չպարզեցին հաղթողին՝ խաղալով գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Առաջին 45 րոպեների ընթացքում թիմերն ընդամենը մեկ հարված են կատարել մրցակցի դարպասին: Երկրորդ խաղակեսում բավականին ակտիվ էին գործում ամերիկացիները, իսկ անգլիացիներն ավելի ակտիվ սկսեցին գործել հանդիպման վերջնամասում․ խաղավարտին մոտ հաշիվը կարող էր բացել Քեյնը, սակայն նրա գլխով հարվածը շեղ ստացվեց։ Արդյունքում՝ երկու թիմերն էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին և այս առաջնությունում գրանցվեց հերթական գոլազուրկ ոչ-ոքին։
Նշենք, որ Անգլիան երբեք պաշտոնական խաղերում չի հաղթել ԱՄՆ-ին։
Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում այսօր Իրանի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ուելսին։
Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո․
1․ Անգլիա – 4 միավոր
2․ Իրան – 3
3․ ԱՄՆ- 2
4․ Ուելս – 1