Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ուելսի նկատմամբ Իրանի տարած հաղթանակը (2:0):
«Դուք պատմության մեջ կմնաք ձեր քաջության համար: Այս հաղթանակը հույսի և հավատի նշան է ձեր երկրում ազատության համար պայքարողների համար։
Շատերի համար դուք հերոսներ եք, ինձ համար ևս»,- գրել է Ջանլուիջին սոցիալական ցանցերում։
Հաղթանակի շնորհիվ իրանցիներն իրենց քառյակում բարձրացան երկրորդ տեղ։ Եզրափակիչ տուրում թիմը կհանդիպի ԱՄՆ-ի ընտրանու հետ։ Հանդիպում կկայանա նոյեմբերի 29-ին։
























































