«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատասխանել է այն հարցին, թե ում կընտրեր սեփական թիմում խաղալու համար՝ հավաքականի թիմակից Ռոմելու Լուկակուի՞ն, թե՞ ակումբային թիմակից Էրլինգ Հոլանդին։
«Լավ չէ ինձ այս մասին հարցնելը (ժպտում է): Կարծում եմ՝ կընտրեմ Հոլանդին։ Նա յուրահատուկ ֆուտբոլ է ցույց տալիս:
Ես սիրում եմ Ռոմելուին, նա ինձ համար փոքր եղբոր պես է։ Բայց այն, ինչ ես տեսել եմ Հոլանդի կողմից մինչ այժմ, բացառիկ բան է:
Ռոմելուն խփել է 300-400 գոլ։ Բայց Էրլինգը կարող է 800-1000 գոլ խփել։ Նա շատ արդյունավետ է և գիտի, թե ինչպես ստեղծել մեծ բա ինչ-որ փոքր պահից: Բայց ես գոհ եմ երկուսից էլ»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում RTBF-ն։
























































