ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Նիդերլանդները մրցում էր Էկվադորի հետ։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին․ Գակպոն, օգտվելով մրցակցի պաշտպանների անփույթ խաղից, շեշտակի հարվածով գրավեց Էկվադորի դարպասը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, դարպասապահի հետ մղած գնդակին վրա հասած Վալենսիան գրավեց դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Խաղի մնացած մասում գոլեր չարձանագրվեցին, թեև Էկվադորը ևս մեկ հիանալի շանս ուներ, սակայն մրցակցին փրկեց դարպասաձողը։
Այս խաղից հետո Նիդերլանդներն ու Էկվադորը 4-ական միավոր ունեն, Սենեգալը՝ 3, իսկ Կատարը միավոր չի վաստակել և կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։