Պաշտպան Տրևո Չալոբան երկարաձգել է իր պայմանագիրը «Չելսիի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Չալոբայի նոր պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Համաձայնագիրը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։
«Ես չափազանց ուրախ եմ այս իրադարձության համար։ Ինձ համար մեծ պատիվ է կրել «Չելսիի» մարզաշապիկը։ Ես միշտ իմ 100%-ն եմ տալիս թիմին օգուտ տալու համար»,- ասել է Չալոբան:
























































