«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն, ով 2023 թվականի ամռանը կդառնա ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» ծրագրում է ուժեղացնել հարձակման գիծը։ Իտալական թիմին գրավում է իսպանացի խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու հնարավորությունը։
26-ամյա իսպանացին Բարսելոնայի սան է։ Այս մրցաշրջանում նա «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։