Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի խաղը Սերբիայի դեմ (2-0):
«Նեյմարն առաջվա պես համաշխարհային ֆուտբոլի իկոնան է։ Չեմ խոսի նրա վնասվածքի մասին, որովհետև չգիտեմ՝ որքանով է այն լուրջ։
Ռիշարլիսո՞նը։ Շատ ուրախ եմ նրա համար։ Նրան ամենաքիչն էին սպասում տեսնել մեկնարկային կազմում, բայց նա գերազանց խաղացող է։ Հարձակվող, որը ոչինչ բաց չի թողնում։ Նա ցույց տվեց իր հանճարեղությունը երկրորդ գոլի ժամանակ։ Դա լավ է նրա համար։
Գիտենք, որ Բրազիլիան մրցաշարի ֆավորիտն է։ Միշտ դժվար է առաջին խաղն անցկացնել լավ կազմակերպված թիմի հետ»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։