Բրազիլացի աջ պաշտպան Դանիլոն բաց կթողնի թիմի մնացած երկու հանդիպումները ԱԱ-2022-ի խմբային փուլում, հայտնում է TNT Sports-ը։
«Յուվենտուսի» ֆուտբոլիստը ձախ կոճի վնասվածք ունի, որը ստացել էր Սերբիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում (2:0):
Բրազիլիայի թիմը հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 28-ին: