Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլի հեղինակ էր դարձել Գանայի դեմ խաղում՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը, աչքի է ընկել 5-րդ Մունդիալում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
«5-րդ աշխարհի առաջնությունում գոլի հեղինակ դառնալը նվաճում է, որի մասին անգամ երազել չէի կարող: Բայց դա նաև ապացույցն է այն բանի, որ անհնարին ոչինչ չկա:
Այն հպարտությունը, որ ես զգում եմ Պորտուգալիան ներկայացնելիս կարելի է համեմատել միայն այն ուրախության հետ, որ զգում եմ ամեն անգամ գոլի հեղինակ դառնալով իմ երկրի համար, որոնք փոխակերպվում են հաղթանակների՝ նվիրված իմ ժողովրդին:
Առա՛ջ: Սա միայն սկիզբն է»,-իր էջում գրել է Ռոնալդուն: