ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Կատարի հավաքականը 1-3 հաշվով պարտվեց Սենեգալին և տեսականորեն կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։
Առաջին կեսն անցավ սենեգալցիների առավելությամբ, սակայն նրանք հաշիվը բացեցին միայն առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ։ Երկրորդ կեսի սկզբնամասում երկրորդ գոլը բաց թողնելուց հետո Կատարը ակտիվացավ և սկսեց սպառնալ մրցակցի դարպասին, ինչի արդյունքում 78-րդ րոպեին կարողացան կրճատել հաշիվը։ Բայց 6 րոպե անց Սենեգալը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասն ու վերջակետ դրեց խաղին։
Վերջին տուրում մրցաշարն ընդունող երկրի հավաքականը կմրցի Նիդերլանդների հետ։
Նիդերլանդները քիչ անց կմրցեն Էկվադորի հետ․ երկու թիմերն էլ իրենց ակտիվում 3-ական միավոր ունեն։ Սենեգալը ևս 3 միավոր ունի, իսկ վերջին տուրում կհանդիպի Էկվադորի հետ։