Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը խոսել է այն մասին, թե ինչպես է պլանավորում ԱԱ-2022-ի երկրորդ տուրում օգտագործել այն փաստը, որ դանիացիների պաշտպան Սիմոն Կյաերը «Միլանում» խաղում է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ։
«Կյաերը «Միլանում» Ժիրուի հե՞տ է խաղում։ Հուսով եմ՝ դա առավելություն կդառնա։ Օլիվյե Ժիրուի պես խաղացողը շատ լավ է անում այն, ինչ անում է։ Հաճելի է տեսնել, որ մեծ տարիքում ավելի ու ավելի շատ գոլահարներ են բացահայտվում՝ օգտագործելով իրենց փորձը տուգանային հրապարակում դարպասի մոտ վտանգ ստեղծելիս։
Կարծում եմ՝ Ժիրուն ցույց է տալիս, որ ինքը, հավանաբար, ավելի լավն է, քան նախկինում։ Նա շատ վտանգավոր է։ Իհարկե, Սիմոնը նրան շատ լավ է ճանաչում, նա մեզ շատ բան կարող է պատմել Ժիրուի և այլ բաների մասին։ Հուսով եմ՝ դա առավելություն կլինի»,- Յուլմանի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։