Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան խոսել է ազգային հավաքականում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կարծում եմ, որ Ռոնալդուն դեռ կարող է խաղալ թոփ մակարդակում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե նա ինչ է ուզում։ Ես չգիտեմ, թե նա ինչ է ուզում իր կյանքից։ Նա պետք է խոսի ընտանիքի հետ և ինքը որոշի: Ինչ որոշում նա կայացնի, ես կաջակցեմ նրան։ Նա իմ թիմակիցն է Պորտուգալիայի հավաքականում, եթե նա երջանիկ է, մենք նույնպես երջանիկ ենք»,- Սիլվայի խոսքն է մեջբերել Goal-ը։