Իրանի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում 2։0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն։
Իրանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնությունում հաղթեց Եվրոպայի ներկայացուցիչ հավաքականին։ Նաև Իրանը մրցաշարում առաջին անգամ գնդակ չընդունեց սեփական դարպասը եվրոպական թիմի հետ խաղում։
Նշենք, որ սա իրանցիների համար Աշխարհի վեցերորդ առաջնությունն է։ Թիմը երբեք դուրս չի եկել փլեյ-օֆֆ։
Իրանը միայն երրորդ հաղթանակն է տարել Աշխարհի առաջնությունների պատմության մեջ՝ նախկինում հաղթել էր ԱՄՆ-ին (1998թ. ԱԱ՝ 2:1) և Մարոկկոյին (2018թ.՝ 1:0): Հատկանշական է, որ 2022թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում իրանցիները կխաղան ամերիկացիների հետ (նոյեմբերի 29, Երևանի ժամանակով 23:00):