Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության խմբային փուլի մնացած հանդիպումներին, հայտնում է լրագրող Դանի Ժիլը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի Շվեյցարիայի հետ հանդիպումը։ Նշվում է, որ Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն չի ցանկանում ռիսկի գնալ և ընգրկել Նեյմարին Կամերունի հետ խմբային փուլի եզրափակիչ խաղի կազմում։
Սպասվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից կվերականգնվի 2022 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին ընդառաջ։
Նեյմարը վնասվածք էր ստացել Սերբիայի դեմ խաղում (2:0): Բրազիլացի ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 68-րդ րոպեին։