MLS-ի նախագահ Դոն Գարբերը կարծիք է հայտնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հյուսիսամերիկյան լիգա հնարավոր տեղափոխության մասին։
«Մեսսիի նկատմամբ հետաքրքրություն կա։ Այժմ նա պայմանագիր ունի, և նա պետք է որոշի, թե ինչ է պատրաստվում անել հետո։
Հիանալի կլիներ, եթե Մեսսին լիներ մեր առաջնությունում։ Այս մակարդակի խաղացողը խթան կհաղորդեր մեր երկրի ֆուտբոլային ողջ էկոհամակարգին։ Չեմ զարմանա, եթե հատկապես Մեսսիի վերաբեյալ տրանսֆերային շշուկները շարունակեն ավելանալ»,- ասել է Գարբերը Sky Sports-ին:
Լիոնել Մեսսին ներկայումս խաղում է ֆրանսիական ՊՍԺ-ում: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։