ՖԻՖԱ-ն վերացրել է 2022 թվականին Կատարում անցկացվող Մունդիալի խաղերում ԼԳԲՏ համայնքներին աջակցելու արգելքը, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով The Independent-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելքը կհանվի ԱԱ 2022-ի երկրորդ տուրում։ Նշվում է, որ Կատարի իշխանություններն արդեն հրահանգել են իրավապահ մարմիններին՝ երկրպագուներին չկանգնեցնել ֆան-գոտիներում ու փողոցներում։ Սակայն դա վերաբերում է միայն ԼԳԲՏ խորհրդանիշներին։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն արգելել էր Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնին և մյուս խաղացողներին կրել թևկապ՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի։
Դրանից հետո գերմանացի ֆուտբոլիստները 2022 թվականի աշխարհի առաջնության առաջին տուրի Ճապոնիայի դեմ խաղից առաջ (1:2) արված թիմային լուսանկարում ձեռքերով փակել էին իրենց բերանը։