Գարեթ Բեյլը գերազանցել է Ուելսի հավաքականի կազմում ամենաշատ խաղերի ռեկորդը:
«Լոս Անջելեսի» ֆուտբոլիստի համար 2022 թվականի աշխարհի առաջնության Իրանի դեմ խաղը 110-րդն էր ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Ուելսի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր էր Քրիս Գանտերը, որն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 109 հանդիպում։ Նա Իրանի հետ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։
Ուելսի հավաքականի կազմում Բեյլը խփել է 41 գոլ՝ ամենաշատը պատմության մեջ։
Ուելս — Իրան հանդիպումը մեկնարկել է 14։00-ին։