Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի Գանայի հետ խաղում իր (3:2) գոլը տոնելը։ 37-ամյա հարձակվողը 65-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը և գոլը տոնել Լիոնել Մեսսիի պաստառի դիմաց։
«Հա՜-հա՜, ես արդեն տեսել եմ այդ լուսանկարը։ Լավ նկար է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում TV2-ը։
Ռոնալդուն դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին խաղացողը, ով գոլ խփեց հինգ մրցաշարերում անընդմեջ։ Պորտուգալացին ամրապնդեց իր առաջատարությունը նաև ազգային հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում՝ աչքի ընկնելով 118-րդ անգամ։
Հաջորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կխաղա Ուրուգվայի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: