«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ անգլիացիներիներկայիս կազմն ավելի լավն է, քան այն, որտեղ նա խաղացել է:
«Անգլիայի այս թիմը շատ ավելին է նվաճել, քան ցանկացած այլ թիմ, որտեղ ես հրավիրվել եմ: Երբ խոսում ենք ոսկե սերնդի մասին, նրանց պատկերացնում ենք որպես անհատապես ուժեղ խաղացողների խումբ, բայց ֆուտբոլը թիմային խաղ է, և մեզ երբեք չի հաջողվել այնտեղ մեծ թիմ լինել։ Մենք անհատական խաղացողների հիանալի խումբ էինք, որոնք ակումբային մակարդակում ավելի լավ էին գործում, քան միջազգային մակարդակում: Ներկայիս տղաներից շատերին հաջողվում է իրենց ակումբային մարզավիճակը Պրեմիեր լիգայից տեղափոխել միջազգային մակարդակ։ Եթե մեզ անվանում էին «ոսկե սերունդ», ապա այս թիմն արժանի է նույն կերպ կոչվելուն»,- ասել է նախկին պաշտպանը Sky Sports-ի եթերում: