«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի պաշտպան Լուկա Էռնանդեսի հետ, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը կապի մեջ են եղել նույնիսկ ԱԱ 2022-ի մեկնարկից առաջ, բանակցություններն անցել են դրական հունով։ ԱԱ-2022-ի ավարտից հետո մյունխենյան ակումբն ու ֆրանսիացի պաշտպանը նոր պայմանագիր կկնքեն։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Նոյեմբերի 22-ին կայացած Ավստրալիայի հետ խաղում պաշտպանը աջ ծնկի վնասվածք էր ստացել և բացակայելու է շուրջ 6 ամիս։ Նա շուտով կվիրահատվի։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի վնասվածքը չի ազդի ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վրա։