Այս գիշեր կայացավ Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչի Կանադա-Գերմանիա հանդիպումը:
Դիմակայության ելքը վճռվեց զուգախաղի հանդիպմանը, որտեղ կանադացիներ Վասեկ Պոսպիսիլն ու Դենիս Շապովալովը հաղթեցին գերմանացի զույգին 2:6, 6:3, 1:0 (6:3):
Ավելի վաղ կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմեն հաղթել էր գերմանացի Օսկար Օտտեին (7:6 (7:1), 6:4), իսկ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆը Շապովալովին (6:3, 4:6, 7:6): 7:2)):
Կիսաեզրափակչում Կանադան կխաղա Իտալիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ԱՄՆ-ի ընտրանուն։
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Խորվաթիան և Ավստրալիան։