Կատարի Աշխարհի առաջնության մեկնարկային տուրի Գանայի դեմ խաղում լավագույն խաղացող է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ հարձակվողն իր թիմի առաջին գոլը խփեց 3:2 հաշվով ավարտված հանդիպման ժամանակ:
Կրիշտիանուն դարձավ պատմության մեջ հինգերորդ խաղացողը, ով մասնակցել է Աշխարհի հինգ առաջնությունների, ինչպես նաև դարձավ առաջին խաղացողը, ով գոլ խփեց բոլոր այդ Աշխարհի առաջնություններում:
Պորտուգալիան առաջին տուրից հետո գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը: Երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, Ֆերնանդու Սանտուշի սաների հաջորդ մրցակիցը կլինեն ուրուգվայցիները։