Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան Աշխարհի առաջնության նոր ռեկորդ է սահմանել՝ տուգանային հրապարակից դուրս գնդակին դիպչելու քանակով:
Այս մասին հայտնում է Opta Sports վիճակագրական պորտալը։
Օնանան Աշխարհի առաջնության 1-ին տուրի՝ Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում (0:1) սեփական տուգանային հրապարակից դուրս գնդակին 26 հպում է կատարել․ սա Աշխարհի առաջնության նոր ռեկորդ է։
Կամերունի հավաքականը նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվեց Շվեյցարիայի ընտրանուն։