Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտարուն կարծում է՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն լավագույնս կդրսևորի Կատարում ընթացող ԱԱ-2022-ում.
«Աշխարհի առաջնությունում Ռոնալդուն կփակի շատերի բերանները: Ահա, թե նա ինչ պետք է անի: Ռոնալդուն շատ բան կարող է առաջարկել այս աշխարհի առաջնությանը: Ես գիտեմ նրան և հասկանում եմ, թե նա ինչի է ունակ»,- ասել է Կոենտրաուն: