«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ճապոնիայի հավաքականի հաղթանակը Գերմանիայի նկատմամբ երեկ կայացած Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։
«Սա ֆանտաստիկ ձեռքբերում է: Անկեղծ ասած, դա ինձ համար առանձնապես անակնկալ չէր: Ճապոնիան հիանալի թիմ է լավ խաղացողներով:
Բարեբախտաբար, ես ստիպված էի մարզել ասիացի խաղացողների, ուստի կարող եմ ասել, որ մտածելակերպի տարբերություն կա` ասիացիները չեն խաղում անհատների, այլ խաղում են թիմի համար։ Եվրոպացիների համար ամեն ինչ չափազանց կենտրոնացված է անհատների շուրջ»,- ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Գերմանիան կխաղա Իսպանիայի հետ։ Բունդեսթիմը երկրորդ անգամ անընդմեջ կարող է դուրս թռչել աշխարհի առաջնությունից խմբային փուլում։