«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կարող է դառնալ անգլիական ակումբի համասեփականատեր։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախկին կիսապաշտպանը ի վիճակի չէ միայնակ գնել ակումբը, սակայն նա պատրաստ է բաժնետոմսերի մի մասը գնել կոնսորցիումումի կազմում, որը կարող է զբաղեցնել Գլեյզերների ընտանիքի տեղը։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել էր, որ ակումբի սեփականատերերը ուսումնասիրում են այն վաճառելու հնարավորությունը։
Գլեյզերների ընտանիքին ակումբը պատկանում է վերջին 17 տարիներին և նրանք չեն վայելում թիմի երկրպագուների համակրանքը, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ակումբի սեփականատերերի դեմ։