«Բավարիան» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:
Գերմանական ակումբի ղեկավարությունը կիսապաշտպանին համարում է աշխարհում լավագույններից մեկն իր դիրքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում են գնել «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ռայսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, և նա մի քանի անգամ հրաժարվել է երկարաձգել այն։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: