Apple ընկերությունը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ներկայիս սեփականատերերից՝ Գլեյզերների ընտանիքից 6,7 մլրդ եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլեյզեր եղբայրները համաձայնել են դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու տարբերակը:
Ամերիկացիները մտադիր են ակումբը վաճառել նրան, ով ամենաբարձր գինը կառաջարկի: