«Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն կարծում է, որ Կարիմ Բենզեման չի կրկնի Կրիշտիանու Ռոնալդուի արդյունքը մադրիդյան ակումբում։
«Ռոնալդուն լավ է ամեն ինչում՝ գոլեր, գոլային փոխանցումներ… Բենզեման երբեք չի հասնի այն ամենին, ինչ Ռոնալդուն արել է «Ռեալում»: Ես սիրում եմ Կարիմին, նա շատ-շատ լավն է, բայց Կրիշտիանուի մակարդակն ավելի բարձր է։ Բենզեման երբեք այդպիսին չի լինի։
Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել, քան խաղ է անցկացրել։ Դա խելագարություն է»,- Կոենտրաուի խոսքն է մեջբերել Relevo-ն։
Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրած 438 խաղում խփել է 450 գոլ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։