Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Կանադայի դեմ խաղի ընթացքում վիճել է թիմի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի հետ:
Հատկանշական է, որ երկու բելգիացիների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանց թիմակիցները տոնել են կանադացիների դարպասն ուղարկած գոլը:
Դե Բրույնեն մոտեցել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին, որպեսզի քննարկի տակտիկական պահեր, այդ ժամանակ մարզչին է մոտեցել նաև Ալդերվեյրելդը: Ֆուտբոլիստները բարձր տոնայնությամբ միմյանց հետ վիճել են:
«Ալդերվեյրելդի հետ կոնֆլի՞կտը. սա ֆուտբոլ է: Մենք այնքան էլ լավ չէինք խաղում, ավելի վատ էինք խաղում, քան կարող էինք: Այդ մասին էինք խոսում: Նման քննարկումներում խնդիր չեմ տեսնում»,- ասել է դե Բրույնեն:
«Դե Բրույնե՞ն. լավ է, որ մենք էմոցիոնալ ենք: Սա ցույց է տալիս, որ մենք խաղի մեջ ենք: Քևինն իր կարծիքը ուներ, որի հետ ես համաձայն չէի: Դրանից հետո մենք շատ արագ սեղմեցինք միմյանց ձեռքերը»,- Ալդերվեյրելդի խոսքերն է փոխանցում sporza-ն:
Բելգիայի հավաքականն առաջին խաղում հաղթել է Կանադային և գլխավորել է F խմբի մրցաշարային աղյուսակը: