«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է անգլիական թիմի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգել է.
«Ես շատ ուրախ եմ, որ ևս երկու տարի կանցկացնեմ «Մանչեսթեր Սիթիում» (նախորդ պայմանագրի՝ 2023թ. ավարտից հետո):
Բառերս չեն հերիքում, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ակումբում յուրաքանչյուրին իմ հանդեպ ունեցած վստահության համար: Ես ինձ այստեղ շատ լավ և հարմարավետ եմ զգում: Ունեմ ամեն ինչ, ինչն ինձ անհրաժեշտ է աշխատանքս հնարավորինս լավ կատարելու համար:
Գիտեմ, որ հաջորդ 10 տարիները հիանալի կլինեն ակումբի համար, ինչպես նախորդ 10 տարիները: Այս ակումբը շատ կայուն է:
Առաջին, իսկ օրից ես ինչ-որ առանձնահատուկ բան եմ զգում՝ լինելով այստեղ: Ինձ համար չկա ավելի լավ տեղ: Զգում եմ, որ միասին կարող ենք հասնել ավելիին»,- ասել է Գվարդիոլան:
























































