Ավարտվեց ԱԱ-2022-ի խաղային 4-րդ օրվա Մարոկկո-Խորվաթիա հանդիպման առաջին խաղակեսը։
Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Հիշեցնենք, այս թիմերն ընդգրկված են F խմբում, որում հանդես են գալիս նաև Կանադան և Բելգիան։
Առաջին խաղակեսն անցավ ընդհանուր առմամբ բավականի դինամիկ պայքարում։ Մի փոքր ավելի սուր գրոհում էին աֆրիկացի ֆուտբոլիստները, սակայն այդ գրոհներն արդյունավետ ավարտին չկարողացան հասցնել։ Խորվաթները ևս լավ հնարավորություն ունեին հաշիվը բացելու խաղավերջում, բայց լուսատախտակին հաշիվը մնաց անփոփոխ։
Ի դեպ, 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եվրոպական թիմի մեկնարկային կազմում է։ Ըստ Opta-ի՝ Մոդրիչը դարձել է առաջին խաղացողը, ով խաղացել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում երեք տարբեր տասնամյակների ընթացքում (2000-ականներ, 2010-ականներ և 2020-ականներ):
Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
























































