Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է ապագայի իր ծրագրերով։ Սեպտեմբերին կիսապաշտպանը դարձավ 37 տարեկան։
«Ես դեռ լավ եմ ինձ զգում, երբ ֆուտբոլ եմ խաղում: Ես այստեղ եմ՝ Աշխարհի առաջնությունում, որպեսզի շարունակեմ խաղալ, շարունակեմ վայելել ֆուտբոլը:
Չեմ մտածում այն մասին, թե ինչ կարող է լինել հետո։ Ես դեռ որոշում չեմ կայացրել, այստեղ եմ լավ մրցաշար անցկացնելու համար: Տեսնենք, թե ինչ կլինի հետո։
Եթե հաղթենք ԱԱ-ում, ապա միգուցե ես ավարտեմ կարիերաս հավաքականում։ Մենք միշտ տալիս ենք մեր լավագույն որակները, երբ կրում ենք այս մարզաշապիկը, և հուսով եմ, որ երկրպագուները գոհ կլինեն մեզնից: Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Real Madrid News-ը։