«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հայտարարել է, որ ակումբը չի դիտարկում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռքբերելու տարբերակը:
«Մենք փորձում ենք երկարաժամկետ աճ ապահովել: Այս մասին բավականին տարեց կազմ ունենք … պետք է նվազեցնենք միջին տարիքը, այդ իսկ պատճառով դա կարող է չլինել այն ձեռքբերումը, որ մենք անպայման կցանկանանք անել»,- Հաուի խոսքերն է փոխանցում լրագրող Բեն Յակոբսը Թվիթերի իր էջում:
Ավելի վաղ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել լրագրող Պիրս Մորգանին, որում բացասաբար էր արտահայտվել մանկունիացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հգաի, ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի և իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի մասին: