Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարությամբ է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո.
«ՄՅՈՒ-ի հետ բանակցություններից հետո մենք փոխադարձ համաձայնության եկանք, որ պետք է խզենք պայմանագիրը: Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և երկրպագուներին, որոնք երբեք չեն փոխվի:
Թվում է՝ նոր մարտահրավեր փնտրելու ժամանակն է: Ես «Մանչեսթեր Յունայթեդին» ամենալավն եմ մաղթում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
























































