«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը հաստատել է, որ Գլեյզերների ընտանիքը դիտարկում է թիմը վաճառելու հնարավորությունը: Այս մասին հաղորդվում է ակումբի՝ սոց.ցանցերում տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տնօրենների խորհուրդը սկսում է ակումբի համար ստրատեգիական այլընտրանքնի ուսումնասիրությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլեյզերների ընտանիքը պատրաստ է 4,35 մլրդ եվրոյի դիմաց վաճառել ակումբը:
ՄՅՈՒ-ն անգլիական Պրեմիեր-լիգայի 14 խաղից հետո 26 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: