Սաուդյան Արաբիայի պաշտպան Յասեր Ալ-Շահրանիի մոտ, որը ծանր վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլի Արգենտինայի դեմ խաղում (2-1), ախտորոշվել է ծնոտի կոտրվածք, դեմքի մի քանի ոսկորների վնասվածք և ներքին արյունահոսություն, հայտնում է Reuters-ը։
30-ամյա խաղացողին կվիրահատեն։ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն պաշտպանի համար անձնական ինքնաթիռ են տրամադրել Դոհայից Գերմանիա, որտեղ նա վիրահատության կենթարկվի։
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում Սաուդյան Արաբիայի դարպասապահը ծնկով նոկաուտի էր ենթարկել թիմակցին։